Կրեդիտային քարտեր
Ամերիաբանկն առաջարկում է Ձեզ ձեռք բերել կրեդիտային վճարային քարտ, որը հնարավորություն է տալիս օգտագործել բանկի կողմից վարկի ձևով Ձեզ տրամադրված դրամական միջոցները: Անկանխիկ գործարքների շնորհիվ այն Ձեզ համար կապահովի ապրանքների և ծառայությունների վճարման հարմարավետություն, ինչպես նաև ծախսերի մշտական վերահսկման հնարավորություն: Ցանկության դեպքում քարտի գումարը կարող եք կանխիկացնել բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով:
Մեր քարտատեսակները
Ամերիաբանկի Վճարային քարտերը թողարկվում են հետևյալ արժույթներով.
ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
Եվրո
Ամերիաբանկի յուրաքանչյուր Վճարային քարտին կցվում է միայն մեկ` քարտի արժույթին համապատասխան հաշվեհամար
1 Ծառայությունը գործում է Երևան քաղաքի Բանկի մասնաճյուղերում քարտ պատվիրելիս, ընդ որում պատվիրված քարտերը տրամադրվում են միայն Բանկի Կամար մասնաճյուղի կողմից: Եթե Հաճախորդը քարտի պատվիրման հայտը ներկայացրել է տվյալ բանկային օրվա մինչ ժամը 14:00-ն, ապա քարտը տրամադրվում է նույն բանկային օրը, իսկ եթե ժամը 14:00-ից հետո, ապա քարտը տրամադրվում է հաջորդ բանկային օրը:
2 Քարտով առանց հավաստագրման գործառնությունների կասեցում ամբողջ աշխարհում:
3 Շահառուի քարտին գումարը ակտիվանում է անմիջապես, իսկ հաշվին` Ամերիաբանկի քարտերի դեպքում` հաջորդ աշխատանքային օրը, իսկ այլ բանկերի քարտերի դեպքում` համաձայն տվյալ բանկի պայմանների:
4 Կոմունալ վճարումները իրականացվում են առանց միջնորդավճարի:
5 Եթե հաճախորդի համար սահմանված կանխիկի տրամադրման միջնորդավճարն Ամերիաբանկի բանկոմատներում և կանխիկացման կետերում տարբերվում է 2%-ից, ապա գործում է հաճախորդի համար սահմանված կանխիկի տրամադրման միջնորդավճարը:
6 Միևնույն հաշվի վրա կարող է կատարվել օրական առավելագույնը 3 գործարք: Մեկ գործարքի առավելագույն գումարը սահմանվում է ըստ հետևյալի. ՀՀ Դրամ` 500,000, ԱՄՆ դոլար` 1,000, Եվրո` 1,000, Ռուբլի` 50,000:
7 Ամերիասթրիմ մեկ փոխանցման առավելագույն գումարը սահմանվում է 399,000 դրամ, նվազագույն գումարը` 1000 ՀՀ դրամ, և գումարի բաժանարարը պետք է հավասար լինի 1000-ի:
8 Միջնորդավճարը չի գանձվում երրորդ անձի անունով բացված հավելյալ քարտերի տրամադրման համար, եթե երրորդ անձը հայտի ներկայացման պահին չի գտնվում Բանկում, ինչպես նաև, երբ քարտը պատվիրվել է մեկ բանկային օրվա ընթացքում տրամադրման պայմանով, որի պարագայում կիրառվում է միայն տվյալ ծառայության սակագինը։
9 Միջնորդավճարը չի գանձվում քարտին կից վարկային գծի առկայության դեպքում:
10 Priority Pass ընկերության կողմից օդանավակայանների բիզնես սրահներ անցնելու դիմաց միջնորդավճարը ենթակա է գանձման հաճախորդի հաշվից` համաձայն Priority Pass ընկերության կողմից ներկայացված հաշիվ ապրանքագրի:
Նախկին պայմաններ
Լրացրո՛ւ քարտի պատվիրման հայտը հիմա և ստացի՛ր քարտդ քո նախընտրած մասնաճյուղից
Օգտակար է իմանալ
* ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Կապ
+37410561111
info@
Հասցե
Վ. Սարգսյան 2
Երևան 0010, ՀՀ
Ամերիաբանկ ՓԲԸ © 2021 | Թարմացված է առ 02.02.2021 թ., 15:38
Հարգելի այցելու,
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: