Visa PaySticker-ը (այսուհետ պիտակ կամ սթիքեր) միակողմանի կպչուն պիտակ է, որը բանկային` Visa վճարային համակարգի Electron տեսակի անհպում (contactless) կրիչով քարտային պիտակ է: Վերջինս հնարավորություն է ընձեռում քարտային հաշվին առկա միջոցներով անհպում գործարքներ կատարել: Պիտակը ինքնուրույն քարտ չէ, այն օգտագործվում է որպես կից քարտ: Այն կարող է կցվել Visa, Mastercard և ARCA քարտատեսակներին*

*բացառությամբ Gift, ArCa մաքսային և Business տեսակի քարտերի

Ստանալով պիտակը քարտի տեսքով` առանձնացրեք մեջտեղի հատվածից պիտակը (ինչպես վերոնշյալ նկարում): Այն կարելի է օգտագործել ՝ փակցնելով տարատեսակ իրերին` դրամապանակին, բջջային հեռախոսին, պայուսակին և այլն: Անհրաժեշտ է իմանալ, որ պիտակը չպետք է ամրացվի այնպիսի առարկայի վրա, որը կունենա պիտակի արտաքին մակերեսը ծածկող հատուկ պաշտպանական մետաղական (ռադիոէկրանացված) մաս:

Ի դեպ, հեռախոսի պատյանի տակ տեղադրվելու դեպքում պիտակը նույնպես աշխատում է: Բացառություն է կազմում մետաղյա պատյանը:

Պիտակները միջազգային քարտեր են, որոնք կարող են օգտագործվել ինչպես ՀՀ-ում այնպես էլ ամբողջ աշխարհում այն սպասարկման կետերում, որտեղ անհպում (Contactless) քարտեր են սպասարկվում:

ՀՀ-ում ներկայիս վաճառակետերի ավելի քան 80%-ը սպասարկում է պիտակը, իսկ շուտով` հնարավոր կլինի այն օգտագործել նաև բանկոմատներում:

Ոչ, պիտակով վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է միայն պիտակը: Որևէ այլ սարքի, հեռախոսի կամ դրա լիցքավորվածության, ինտերնետի առկայությունը պարտադիր չէ:

Ավելին` դուք կարիք չունեք յուրաքանչյուր անգամ գործարք կատարելիս մուտք գործել Մոբայլ/Օնլայն Բանկինգ համակարգ և հեռախոսի վրա հավաքել գործարքի գումարը:

Նախապես հավելվածի ներբեռնում պե՞տք է իրականացնել:

Լինելով VISA համակարգի միջազգային քարտային պիտակ` այն աշխատում է առանց որևէ լրացուցիչ հավելվածների ներբեռնման:

Այո, քարտերով կատարված անկանխիկ գործարքների համար հետվճարները տարածվում են նաև սթիքերների վրա, հետվճարը մուտքագրվելու է ձեր հիմնական քարտային հաշվին:

Այո, Visa PaySticker-ը ևս ունի PIN կոդ, որը կիրառելի է անկանխիկ գործարքներ իրականացնելիս` 10,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դեպքում: Մինչև 10,000 ՀՀ դրամ գործարքների դեպքում PIN չի մուտքագրվում:

Պիտակով առանց PIN-ի մուտքագրման օրական հնարավոր է իրականացվել առավելագույնը 5 գործարք: 10,000 ՀՀ դրամը չգերազանցող 6-րդ գործարքը կմերժվի:

10,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների համար սահմանափակում առկա չէ:

Առանց PIN-ի օգտագործման մեկ գործարքի 10,000 ՀՀ դրամ սահմանաչափը սահմանված է VISA ընկերության կողմից և գործում է ՀՀ տարածքում բոլոր քարտերի համար: Այդ պատճառով սահմանաչափը փոխվել չի կարող:

Որպես հիմնական քարտին կից քարտ, այն ունի ունի կից քարտերի համար գործող ընդհանուր ամսական կամ օրական լիմիտների նշանակման հնարավորություն, որը նշանակվում է հաճախորդի կողմից:

Պիտակները նախատեսված չեն ինտերնետում գործարքներ իրականացնելու համար: