1.1 Քարտով, ինչպես նաև առկայության դեպքում՝ հավելյալ քարտ(եր)ով կատարվող գործարքների համար միջոցների շրջանառությունը ապահովելու նպատակով Բանկը վարում է քարտային հաշիվ: Քարտային հաշիվը բացվում է Հիմնական քարտապանի անունով`հիմք ընդունելով հաճախորդի և Բանկի միջև կնքված հայտ-պայմանագիրը:

1.2 Յուրաքանչյուր քարտատեսակի ներքո թողարկվող Հավելյալ քարտերի ժամկետները սահմանվում են այդ քարտատեսակի համար վերը նշված աղյուսակին համապատասխան:

1.3 Քարտը Բանկի սեփականությունն է և Բանկի պահանջով պետք է վերադարձվի Բանկ:

1.4 Քարտապանը (բացառությամբ Նվեր և բիզնես քարտերի քարտապանների) հանդիսանում է Այո (AYO) ծրագրի (այսուհետ` Ծրագիր) մասնակից, որի շրջանակներում իրականացվում է Ծրագրի գործընկեր կազմակերպությունների առևտրային և սպասարկման կետերում կատարված անկանխիկ վճարումների դիմաց հետվճար (վճարված գումարի մասնակի վերադարձ): Ծրագիրն իրականացվում է «Բեստ Քարդ» ՍՊԸ կողմից` համաձայն «AYO ծրագրին մասնակցության պայմանների», որը հասանելի է «Բեստ Քարդ» ՍՊԸ կայքէջում (www.ayocard.am): Քարտապանը սույն պայմանների համաձայն տալիս է իր համաձայնությունը միանալու «AYO ծրագրին մասնակցության պայմաններին», որը հանդիսանում է հրապարակային օֆերտա, և սույն Պայմաններն ընդունելով` միաժամանակ ակցեպտավորում է այն:

1.5 Նոր պատվիրված և վերաթողարկված քարտի և PIN կոդի տրամադրման գործընթացը, (եթե վերջինս ենթակա չէ ձևավորման OTP-ի կիրառմամբ) կազմակերպվում է քարտի պատվիրման հայտը Քարտապանի կողմից Բանկ ներկայացնելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում՝ Բանկի գլխամասային գրասենյակի կամ երևանյան որևէ մասնաճյուղի տարածքում տրամադրելու դեպքում, 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում՝ Երևան քաղաքից դուրս գտնվող տարածքներում տրամադրելու դեպքում: Քարտը և PIN կոդը առաքման եղանակով տրամադրելու դեպքում առաքման ժամկետը պայմանավորված է առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների պայմաններով:

1.6 Քարտը և PIN կոդը Քարտապանին տրամադրվում են առանձին՝ փակ ծրարներով (, բացառությամբ OTP կիրառմամբ PIN կոդի ձևավորման դեպքի) ստանալուն պես Քարտապանը պետք է ստուգի ծրարի փակ և անվնաս լինելը, քարտի և PIN կոդի առկայությունը ծրարում, համապատասխանությունը քարտի պատվիրման հայտին, ինչպես նաև քարտի վրա նշված տվյալների ճշտությունը: Քարտապանի կողմից ցանկացած անհամապատասխանության հայտնաբերման, ինչպես նաև PIN կոդը OTP-ի կիրառման միջոցով սահմանելու գործընթացի բարեհաջող իրականացման անհնարինության, այդ թվում` սահմանված ժամկետում OTP-ն չստանալու դեպքում, Քարտապանը պետք է անմիջապես տեղեկացնի Բանկին:Քարտի պատվիրման կամ քարտի վերաթողարկման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում քարտը Քարտապանի կողմից չստանալու դեպքում Բանկն իրավասու է փակել և ոչնչացնել քարտը:

1.7 PIN կոդը Քարտապանի կողմից սահմանվելու դեպքում OTP-ն կարճ հաղորդագրությամբ ուղարկվում է Քարտապանի` Բանկին նախօրոք գրավոր տրամադրված բջջային հեռախոսահամարին Քարտապանի կողմից Բանկոմատի միջոցով քարտն ակտիվացնելու համապատասխան հրահանգները կատարելու գործընթացում: Ստացված OTP-ն Քարտապանի կողմից պետք է մուտքագրվի Բանկոմատի համապատասխան դաշտում, որից հետո Քարտապանը կարող է ինքնուրույն սահմանել PIN կոդը: Քարտապանի կողմից որպես քարտի PIN կոդի ստացման նախընտրելի եղանակ OTP-ի կիրառման տարբերակը ընտրվելու պարագայում տվյալ քարտի PIN կոդի ստացման նախընտրելի եղանակը չի կարող փոփոխվել:

1.8 Քարտապանը կարող է Քարտի գործողության ընթացքում իր հայեցողությամբ փոխել PIN կոդը` համապատասխան հնարավորությամբ բանկոմատի միջոցով: PIN կոդի փոփոխման համար անհրաժեշտ է մուտքագրել գործող և նոր PIN կոդերը: PIN կոդը փոխելիս անհրաժեշտ է հետևել Բանկի կողմից սահմանված անվտանգության կանոններին, որոնք հրապարակվում են Բանկի կայքում կամ ծանուցվում են Քարտապանին: PIN կոդը մոռանալու դեպքում Քարտապանը կարող է Բանկի կողմից սահմանված ձևանմուշով համապատասխան հանձնարարական ներկայացնելու միջոցով OTP-ի կիրառմամբ ինքնուրույն սահմանել նոր PIN կոդ կամ վերաթողարկել քարտը՝ համաձայն Բանկի սակագների:

1.9 Քարտով գործարքների իրականացման ժամանակ Քարտապանը պետք է մուտքագրի PIN կոդը, եթե գործարքի կատարման համար օգտագործվող սարքավորման միջոցով տվյալ տեսակի քարտով գործարքի իրականացման համար պահանջվում է PIN կոդի մուտքագրում: Ինտերնետ միջավայրում (վիրտուալ առևտրի կետերում) քարտով գործարքների իրականացման ժամանակ PIN կոդի մուտքագրում չի պահանջվում: Անհպում ստիկերների դեպքում մինչև 10,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով օրական առավելագույնը 5 (հինգ) գործարք կատարելու դեպքում PIN կոդի մուտքագրում չի պահանջվում:

1.10 Գործարք կատարելիս PIN կոդը հաջորդաբար 3 (երեք) անգամ սխալ հավաքելու դեպքում քարտը կարող է բլոկավորվել և/կամ առգրավվել: Քարտը կարող է առգրավվել նաև բանկոմատից դուրս գալուց հետո 20 (քսան) վայրկյանի ընթացքում քարտը չվերցնելու դեպքում, ինչպես նաև բանկոմատի տեխնիկական խնդիրների և քարտը վնասված լինելու պատճառով:

1.11 Եթե բանկոմատի միջոցով քարտով գործարք կատարելիս քարտը բանկոմատում առգրավվել է, և քարտի առգրավման պատճառի մասին որևէ հաղորդագրություն չի արտացոլվում էկրանին կամ անդորրագրի վրա, Քարտապանը պետք է անմիջապես զանգահարի Բանկ և համոզվի, որ քարտը բլոկավորվել է։ Եթե քարտը չի բլոկավորվել, անհրաժեշտ է անհապաղ բլոկավորել այն։

1.12 Բանկոմատում առգրավված քարտը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկ: Առգրավված քարտը վերադարձվում է Քարտապանին քարտի առգրավման օրվանից հաշված հետևյալ ժամկետներում`

ա.Եթե բանկոմատը գտնվում է Բանկի գլխամասային գրասենյակի կամ երևանյան որևէ մասնաճյուղի տարածքում՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում,

բ.Եթե բանկոմատը գտնվում է այն քաղաքում կամ վայրում, որտեղ Բանկն ունի մասնաճյուղ`4 (չորս) աշխատանքային օրվա ընթացքում,

գ.Եթե բանկոմատը գտնվում է ՀՀայն քաղաքում կամ վայրում, որտեղ Բանկը չունի մասնաճյուղ՝ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում,

դ.Եթե քարտը առգրավվել է ՀՀ այլ բանկերի բանկոմատներում, քարտը տրամադրվում է Քարտապանին Բանկի կողմից այն ստանալու օրը:

1.13 Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո քարտը Բանկի կողմից վերաթողարկվում է Բանկում այդ պահին գործող սակագների և պայմանների համաձայն, բացառությամբ եթե քարտի գործողության ժամկետի ավարտից առնվազն 10 (տասը) օր առաջ Քարտապանը գրավոր տեղեկացրել է Բանկին քարտից հրաժարվելու մասին, քարտը բլոկավորված է, Քարտապանը ունի քարտի հետ կապված Բանկի նկատմամբ չմարված պարտավորություններ կամ Բանկը որոշում է կայացրել չվերաթողարկել քարտը:

1.14 Քարտը և PIN կոդը Քարտապանին տրամադրվում են Բանկի և Քարտապանի միջև նախապես համաձայնեցված եղանակով: Վերաթողարկված Քարտերի դեպքում Քարտը և PIN կոդը Քարտապանին տրամադրվում են Բանկի և Քարտապանի միջև նախկինում համաձայնեցված եղանակով, եթե Քարտապանը Բանկին չի ներկայացրել Բանկի կողմից սահմանված ձևանմուշով համապատասխան այլ հանձնարարական:

1.15 Քարտն ակտիվացվում է հետևյալ ժամկետներում և կարգով՝

ա. Բանկի տարածքում տրամադրելու դեպքում՝ քարտը և PIN կոդը Քարտապանի կողմից ստանալուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում,

բ. Առաքման եղանակով տրամադրելու դեպքում՝ քարտը ակտիվացնելու համար Քարտապանի և Բանկի միջև կապ հաստատվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում՝ Բանկի կողմից Քարտապանին պատշաճ նույնականացման պարագայում:

գ. OTP-ի կիրառմամբ PIN կոդի ձևավորման եղանակի դեպքում` Քարտապանի կողմից PIN կոդը բանկոմատի միջոցով սահմանելու գործընթացի բարեհաջող ավարտի պահին:

1.16 Քարտն ակտիվացվում է հետևյալ ժամկետներում և կարգով՝

ա. Բանկի տարածքում տրամադրելու դեպքում՝ քարտը և PIN կոդը Քարտապանի կողմից ստանալուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում,

բ. Առաքման եղանակով տրամադրելու դեպքում՝ քարտը ակտիվացնելու համար Քարտապանի և Բանկի միջև կապ հաստատվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում՝ Բանկի կողմից Քարտապանին պատշաճ նույնականացման պարագայում:

գ. OTP-ի կիրառմամբ PIN կոդի ձևավորման եղանակի դեպքում` Քարտապանի կողմից PIN կոդը բանկոմատի միջոցով սահմանելու գործընթացի բարեհաջող ավարտի պահին:

2.1 Քարտապանն իրավունք չունի փոխանցել քարտը, հայտնել OTP-ն, PIN կոդը, գաղտնաբառը այլ անձանց, գրել PIN կոդը կամ OTP-ն քարտի վրա, ինչպես նաև քարտը և PIN կոդը պահել միասին: Քարտապանը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի քարտը, OTP-ն, PIN կոդը, գաղտնաբառը, քարտի վրա նշված տեղեկատվությունը տեսանելի կամ այլ կերպ հասանելի չլինեն այլ անձանց:

2.2 Արգելվում է ինտերնետ միջավայրում (վիրտուալ առևտրի կետերում) մուտքագրել (հայտնել) PIN կոդը: PIN կոդը հայտնելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել գործարքը, տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:

2.3 Քարտը օգտագործելիս PIN կոդը անհրաժեշտ է հավաքել այնպես, որ տեսանելի չլինի այլ անձանց համար և չտեսագրվի որևէ տեսաձայնագրող սարքի միջոցով:

2.4 Քարտապանը պետք է առավել ուշադիր լինի այն գործարքների մասով, որոնք իրականացվում են ժամանցի և նմանատիպ այլ վայրերում: Խորհուրդ է տրվում քարտը չվստահել այլ անձանց և թույլ չտալ քարտի օգտագործումը Քարտապանի տեսադաշտից դուրս:

2.5 Չի կարելի օգտվել այն բանկոմատներից, կանխիկացման և առևտրի/սպասարման կետերից և սարքավորումներից, որոնք հաճախորդի կարծիքով վստահելի չեն կամ կասկած են առաջացնում, ինչպես նաև եթե դրանց քարտ ընթերցող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին միացված են լրացուցիչ սարքավորումներ, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ կասկածելի իրեր։

2.6 Ինտերնետ միջավայրում քարտով գործարք կատարելիս Քարտապանը պետք է նախապատվություն տա ապահով վճարում նախատեսող կայքերին (secure-payment website): Առցանց խաղատները, բուքմեյքերական գրասենյակները համարվում են առավել ռիսկային:

2.7 Քարտը ստանալուն պես Քարտապանը պարտավոր է անմիջապես ստորագրել քարտի հակառակ կողմի վրա ստորագրության համար նախատեսված հատուկ դաշտում: Քարտի հակառակ կողմում ստորագրության բացակայությունը կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է քարտի սպասարկումը մերժելու և քարտն առգրավելու համար:

2.8 Քարտի, OTP-ի, PIN կոդի, և գաղտնաբառի օգտագործման հետ կապված ամբողջ ռիսկը կրում է Քարտապանը:

2.9 Քարտապանն իրավունք չունի փոխանցել քարտը, հայտնել OTP-ն, PIN կոդը, գաղտնաբառը այլ անձանց: Քարտապանը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի քարտը, OTP-ն, PIN կոդը, գաղտնաբառը, քարտի վրա նշված տեղեկատվությունը տեսանելի կամ այլ կերպ հասանելի չլինեն այլ անձանց:

2.10 Արգելվում է գրել PIN կոդը կամ OTP-ն քարտի վրա, ինչպես նաև քարտը և PIN կոդը պահել միասին:

2.11 Քարտով գործարքների իրականացման ժամանակ Քարտապանը պետք է մուտքագրի PIN կոդը, եթե գործարքի կատարման համար օգտագործվող սարքավորման միջոցով տվյալ տեսակի քարտով գործարքի իրականացման համար պահանջվում է PIN կոդի մուտքագրում: Ինտերնետ միջավայրում (վիրտուալ առևտրի կետերում) քարտով գործարքների իրականացման ժամանակ PIN կոդի մուտքագրում չի պահանջվում: Անհպում ստիկերների դեպքում մինչև 10,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով օրական առավելագույնը 5 (հինգ) գործարք կատարելու դեպքում PIN կոդի մուտքագրում չի պահանջվում:

2.12 Արգելվում է ինտերնետ միջավայրում (վիրտուալ առևտրի կետերում) մուտքագրել (հայտնել) PIN կոդը: PIN կոդը հայտնելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել գործարքը, տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:

2.13 Քարտը օգտագործելիս PIN կոդը անհրաժեշտ է հավաքել այնպես, որ տեսանելի չլինի այլ անձանց համար և չտեսագրվի որևէ տեսաձայնագրող սարքի միջոցով:

2.14 Քարտապանը պետք է առավել ուշադիր լինի այն գործարքների մասով, որոնք իրականացվում են ժամանցի և նմանատիպ այլ վայրերում: Խորհուրդ է տրվում քարտը չվստահել այլ անձանց և թույլ չտալ քարտի օգտագործումը Քարտապանի տեսադաշտից դուրս:

2.15 Չի կարելի օգտվել այն բանկոմատներից, կանխիկացման և առևտրի/սպասարման կետերից և սարքավորումներից, որոնք հաճախորդի կարծիքով վստահելի չեն կամ կասկած են առաջացնում, ինչպես նաև եթե դրանց քարտ ընթերցող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին միացված են լրացուցիչ սարքավորումներ, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ կասկածելի իրեր։

2.16 Ինտերնետ միջավայրում քարտով գործարք կատարելիս Քարտապանը պետք է նախապատվություն տա ապահով վճարում նախատեսող կայքերին (secure-payment website): Առցանց խաղատները, բուքմեյքերական գրասենյակները համարվում են առավել ռիսկային:

2.17 Ինտերնետ միջավայրում քարտի օգտագործման անվտանգությունը բարձրացնելու նպատակով «VBV/Secure code» նշում ունեցող կայքերում գործարքներ կատարելու համար Քարտապանը պետք է մուտքագրի Բանկի կողմից տրամադրվող մեկանգամյա գաղտնաբառը, որը Քարտապանը յուրաքանչյուր անգամ գործարք կատարելիս ստանում է Բանկին նախապես տրամադրված բջջային հեռախոսահամարին ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով: Տեխնիկական կամ Բանկի գործունեությամբ չպայմանավորված որևէ պատճառով SMS հաղորդագրություն չստանալու և դրա արդյունքում գործարքը խափանվելու դեպքում Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

2.18 Քարտի օգտագործման անվտանգությունը բարձրացնելու նպատակով` Բանկն իրավասու է միակողմանիորեն փոփոխել քարտով գործարքների կատարման և (կամ) հավաստման կարգը՝ գործարքի կատարման համար որպես պահանջ սահմանելով նույնականացնող ծածկագրերի (մեկանգամյա գաղտնաբառ և այլն) կիրառումը, որոնք կարող են Բանկի կողմից ուղարկվել Քարտապանի բջջային հեռախոսահամարին, էլեկտրոնային հասցեին և այլ միջոցներով՝ ներառյալ թոքեն, բջջային հավելված և այլն:

2.19 Քարտի անվտանգությունն ապահովելու նպատակով Քարտապանը իր ցանկությամբ քարտի գործողության ընթացքում ցանկացած պահի կարող է սահմանել քարտով գործարքների սահմանափակումներ՝ ըստ գործարքի տեսակի և (կամ) ըստ գործարքի կատարման աշխարհագրության: Սահմանափակումը կիրառվում է միայն հավաստագրվող գործարքների համար և գործում է Քարտապանի սահմանած ժամանակահատվածում:

2.20 Ելնելով անվտանգության նկատառումներից` Բանկն իրավասու է արգելել կամ սահմանափակել առավել ռիսկային երկրներում քարտի կիրառմամբ գործարքների կատարումը:

2.21 Քարտի անվտանգությունն ապահովելու նպատակով Քարտապանի ցանկությամբ՝ Բանկը Քարտապանին ուղարկում է քարտով կատարված գործարքների մասին SMS հաղորդագրություն Բանկում գործող սակագների համաձայն: Քարտով իրականացված գործարքների մասին SMS հաղորդագրության ծառայությունից օգտվելը զգալիորեն բարձրացնում է Քարտի ապօրինի օգտագործման կանխարգելման հնարավորությունները, քանի որ նման գործարքների մասին հաղորդագրություն ստանալով` Քարտապանը կարող է անհապաղ տեղեկացնել Բանկին և կանխել քարտի հետագա ապօրինի օգտագործումը:

2.22 Քարտով կատարված գործարքի վերաբերյալ SMS հաղորդագրություն ստանալիս Քարտապանը պետք է ստուգի գործարքի գումարը և կարգավիճակը (կատարված, մերժված և այլն): Գործարքի հետ համաձայն չլինելու դեպքում Քարտապանը պարտավոր է անհապաղ տեղեկացնել այդ մասին Բանկին՝ անհրաժեշտության դեպքում բլոկավորելով քարտը:

2.23 Քարտապանը պարտավոր է SMS հաղորդագրության ծառայության, ինչպես նաև բջջային հեռախոսահամարի օգտագործմամբ Բանկի կողմից հասանելի դարձվող այլ ծառայությունների (այդ թվում` USSD ծառայության) համար Բանկում գրանցված Քարտապանի բջջային հեռախոսահամարի փոփոխության դեպքում անմիջապես տեղեկացնել Բանկին: Քարտապանի կողմից բջջային հեռախոսահամարի փոփոխության մասին Բանկին չտեղեկացնելու հետևանքով երրորդ անձանց տեղեկատվության հասանելի դառնալը չի համարվում բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակում: Քարտապանի հեռախոսը երրորդ անձանց հասանելի դառնալու պարագայում դրանում պահվող տվյալները կամ հեռախոսի միջոցով ձեռքբերվող տեղեկատվությունը բացահայտվելու դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում:

2.24 Ամփոփագրում սահմանված կանոնների և պահանջների խախտումով՝ քարտով կատարված գործարքների, ինչպես նաև քարտի, OTP-ի, PIN կոդի, գաղտնաբառի, քարտի վրա նշված տեղեկատվության (քարտի համար, CVV/CVC կոդ, վավերության ժամկետ) օգտագործման, երրորդ անձանց տրամադրման կամ հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի կրած վնասների համար Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

3.1 Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում Քարտապանը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղեկացնել Բանկին կամ ArCa պրոցեսինգային կենտրոնին՝ կապ հաստատելով հետևյալ ցանկացած եղանակով՝

ա. քարտի վրա նշված հեռախոսահամարով,

բ. Բանկի շուրջօրյա (+374 10) 56 11 11 հեռախոսահամարով,

գ. ArCa պրոցեսինգային կենտրոնի (+374 10) 59 22 22 հեռախոսահամարով,

դ. Բանկի cardsupport@ameriabank.am էլեկտրոնային փոստի հասցեով,

ե.Բանկի ինտերնետ-բանկ համակարգով՝ Բանկի աշխատանքային ժամերին,

զ.այցելություն Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ Բանկի գործառնական ժամերին:

3.2 Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում խորհուրդ է տրվում վերաթողարկել քարտը: Եթե Քարտապանը ցանկանում է շարունակել օգտագործել նման քարտը, ապա պետք է Բանկ ներկայացնի քարտի ապաբլոկավորման դիմում: Այս դեպքում քարտի օգտագործման հետ կապված հնարավոր կորուստների և վնասների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը:

3.3 Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին ստացված տեղեկատվության հիման վրա Բանկը բլոկավորում է քարտը:

3.4 Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելուց հետո Քարտապանը պարտավոր է ողջամիտ ժամկետում այդ մասին նաև գրավոր տեղեկացնել Բանկին: Պատշաճ տեղեկացման պահ է համարվում գրավոր տեղեկացումը:

3.5 Մինչև քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելը քարտով կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը:

3.6 Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելուց հետո քարտով իրականացված՝ հավաստագրում չպահանջող գործարքների, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը: Առանց հավաստագրման կատարված գործարքների բողոքարկումը հնարավոր դարձնելու համար Քարտապանի համապատասխան դիմումի հիման վրա Բանկը տվյալ վճարահաշվարկային համակարգի կաննոներով սահմանված ժամկետում քարտը ներառում է առաջիկա Stop-ցուցակում՝ համաձայն Բանկի սակագների:

3.7 Քարտապանը պարտավոր է հատուցել քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին չտեղեկացնելու, ինչպես նաև մինչև Բանկին տեղեկացնելը երրորդ անձանց կողմից քարտի օգտագործման հետևանքով Բանկի կրած ծախսերը, կորուստները և վնասները:

3.8 Քարտի ապօրինի օգտագործման կամ ապօրինի օգտագործման վտանգի մասին տեղեկություններ, կասկած ունենալու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:

4.1 Գործարք կատարելիս PIN կոդը հաջորդաբար 3 (երեք) անգամ սխալ հավաքելու դեպքում քարտը կարող է բլոկավորվել և/կամ առգրավվել:

4.2 Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ կասեցնել քարտով գործարքների իրականացումը (քարտի բլոկավորում) հետևյալ դեպքերում՝

ա. եթե Բանկն ունի տեղեկատվություն կամ կասկածներ քարտով կատարված գործարք(ներ)ի հավաստիության կամ հնարավոր զեղծարարության վերաբերյալ,

բ. եթե Քարտապանն ունի Բանկի նկատմամբ չմարված պարտավորություններ,

գ. Բանկի հիմնական պայմաններով սահմանված այլ դեպքերում:

4.3 Գործարք կատարելիս PIN կոդը հաջորդաբար 3 (երեք) անգամ սխալ հավաքելու դեպքում քարտը կարող է բլոկավորվել և/կամ առգրավվել: Քարտը կարող է առգրավվել նաև բանկոմատից դուրս գալուց հետո 20 (քսան) վայրկյանի ընթացքում քարտը չվերցնելու դեպքում, ինչպես նաև բանկոմատի տեխնիկական խնդիրների և քարտը վնասված լինելու պատճառով:

4.4 Եթե բանկոմատի միջոցով քարտով գործարք կատարելիս քարտը բանկոմատում առգրավվել է, և քարտի առգրավման պատճառի մասին որևէ հաղորդագրություն չի արտացոլվում էկրանին կամ անդորրագրի վրա, Քարտապանը պետք է անմիջապես զանգահարի Բանկ և համոզվի, որ քարտը բլոկավորվել է։ Եթե քարտը չի բլոկավորվել, անհրաժեշտ է անհապաղ բլոկավորել այն։

4.5 Բլոկավորված քարտը Բանկի կողմից ապաբլոկավորվում է Քարտապանի գրավոր հանձնարարականի հիման վրա այն ստանալուց հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն Պայմաններում և Բանկի հիմնական պայմաններում: Բանկի նախաձեռնությամբ բլոկավորված քարտը Բանկի կողմից ապաբլոկավորվում է, երբ վերանում է քարտը բլոկավորելու հիմքը, այն վերանալուց հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն Պայմաններում և Բանկի հիմնական պայմաններում:

4.6 Բանկի հեռահար կապի միջոցներով`Ինտերնետ-բանկ/մոբայլ բանկինգ ծառայությունների, ինչպես նաև քարտի հայտ-պայմանգրի ստորագրման պահին Հեռախոս-բանկ ծառայության շրջանակներում, որը հեռախոսակապի միջոցով հեռահար սպասարկման համակարգ է, հաճախորդին` բանկում գրանցված հիմնական հեռախոսահամարին ուղարկվում է 8 նիշից բաղկացած գաղտնաբառ, որի միջոցող հաճախորդը կարողանում է իրականացնել.

ա. քարտի ընթացիկ սպասարկում

բ. քարտի բլոկավորում և ապաբլոկավորում

գ. գործարքի բողոքարկում

դ. գործարքների սահմանաչափերի և սահմանափակումների փոփոխություն

ե. վճարային քարտի պատվիրում, վերաթողարկում

զ. քարտի փակում:

4.7 Քարտապանը կարող է ինքնուրույն իրականացնել (ինքնասպասարկման սարքերի կամ այլ հեռահար սպասարկման ուղիների (SMS, USSD, ինտերնետ/մոբայլ բանկ) միջոցով) քարտի հետ կապված հասանելի կարգաբերումներ, որոնք Բանկի և քարտը սպասարկող վճարահաշվարկային կազմակերպության համար հանդիսանում են Քարտապանի կողմից գրավոր տրված հանձնարարական:

5.1 Քարտը կարող է օգտագործվել բանկոմատներում, կանխիկացման և առևտրի/սպասարկման կետերում և այն սարքավորումների միջոցով, որոնց էկրանին կամ հարակից տարածքի մակերեսին առկա է քարտերի սպասարկման վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝

ա. Քարտով հնարավոր գործարքների վերաբերյալ, օրինակ՝ կանխիկի տրամադրում, կանխիկի մուտքագրում, կոմունալ վճարումներ և այլն,

բ. Քարտի վրա առկա նշումներին համապատասխան տվյալ քարտը սպասարկող վճարահաշվարկային համակարգերով (ArCa, VISA, MasteCard և այլն) սպասարկելու հնարավորության վերաբերյալ:

5.2 Բանկի դրամարկղում քարտին կանխիկ մուտքագրված գումարը, ինչպես նաև Բանկի հաշվից քարտին փոխանցումը (բացառությամբ քարտային հաշվից փոխանցումների) քարտի վրա հասանելի է դառնում որպես կանոն մինչև 10 (տասը) րոպեի ընթացքում (ArCa պրոցեսինգային կենտրոնում տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում):

5.3 Քարտից քարտ փոխանցումը (բանկոմատի կամ ArCa առցանց վճարային համակարգի միջոցով) քարտին հասանելի է դառնում որպես կանոն մինչև 5 (հինգ) րոպեի ընթացքում (ArCa պրոցեսինգային կենտրոնում տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում):

5.4 Քարտապանի կողմից Բանկ ներկայացված վճարման հանձնարարականով փոխանցումը Բանկի կողմից կատարվում է Բանկի սակագներով սահմանված ժամկետներում:

5.5 ՀՀ բանկերի բանկոմատների միջոցով կանխիկի ելքագրման մեկ գործարքի գումարը չի կարող գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը:

5.6 Քարտային հաշվից և այլ բանկերից փոխանցումները քարտին հասանելի են դառնում որպես կանոն հետևյալ ժամկետներում՝

ա. մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 12:30, եթե ստացվել է Բանկում մինչև նույն աշխատանքային օրվա 11:00,

բ. մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 16:30, եթե ստացվել է Բանկում մինչև նույն աշխատանքային օրվա 15:00,

գ. մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 18:30, եթե ստացվել է Բանկում նույն աշխատանքային օրվա 15:00-17:00:

5.7 Բանկի կանխիկի մուտքագրման սարքավորման միջոցով Բանկի քարտով իրականացված կանխիկի մուտքագրման գործարքի գումարը քարտին ակտիվանում է անմիջապես, իսկ քարտային հաշվում հաշվառվում է որպես կանոն հաջորդ աշխատանքային օրը: Բանկի կանխիկի մուտքագրման սարքավորման միջոցով կանխիկի մուտքագրում կարող է կատարվել ArCa վճարահաշվարկային համակարգի թողարկած ցանկացած քարտի վրա՝ անկախ քարտի արժույթից:

5.8 Կանխիկի մուտքագրման սարքավորման հնարավորություններն ու սահմանափակումները՝ կապված մուտքագրվող գումարի արժույթի, թղթադրամի արժողության/տեսակի հետ և այլն, սահմանվում են տվյալ սարքավորման սպասարկող կազմակերպության և (կամ) վճարահաշվարկային համակարգի կողմից, և նման տեղեկատվությունը որպես կանոն ներկայացված է այդ սարքավորման վրա:

5.9 Գործարքի գումարը քարտից ելքագրվում է անմիջապես, իսկ քարտային հաշվում հաշվառվում է որպես կանոն հետևյալ ժամկետներում՝

ա. ArCa համակարգում կատարված գործարքների դեպքում հաջորդ աշխատանքային օրը,

բ. ArCa համակարգից դուրս կատարված գործարքների դեպքում 2-3 աշխատանքային օր հետո:

6.1 Քարտով իրականացված գործարքների վերաբերյալ առարկություններ կամ անհամաձայնություն ունենալու դեպքում Քարտապանը կարող է Բանկի կողմից սահմանված ձևով Բանկ ներկայացնել գործարքի բողոքարկման հայտ ոչ ուշ, քան քաղվածքի ստացման ամսաթվից 30 (երեսուն) օրվա ընթացքում: Հայտի հետ անհրաժեշտ է ներկայացնել բողոքարկվող գործարքի հետ կապված փաստաթղթերը և Բանկի պահանջով՝ այլ տեղեկություններ կամ փաստաթղթեր:

6.2 Առևտրի/սպասարկման կետում կատարված գործարքի չեղարկումից հետո Քարտապանը կարող է Բանկ ներկայացնել բողոքարկման հայտ, եթե չեղարկված գործարքի գումարը առևտրի/սպասարկման կետի կողմից չի վերադարձվել տվյալ առևտրի/սպասարկման կետի կողմից սահմանված ժամկետում կամ հետևյալ ժամկետում՝

ա. ՀՀ տարածքում կատարված գործարքների համար՝ չեղարկման օրվանից 10 օր,

բ. ՀՀ տարածքից դուրս կատարված գործարքների համար՝ 30 օր:

6.3

6.4 Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից քարտով կատարված գործարքների համար, սակայն պատրաստ է հնարավորության սահմաններում օժանդակել Քարտապանի կողմից ներկայացված խնդրի կարգավորմանը: Խնդիրը չկարգավորվելու դեպքում Քարտապանը չի ազատվում Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից:

6.5 Առևտրի/սպասարկման կետում իրականացված գործարքի բողոքարկումը չի հանդիսանում Բանկի նկատմամբ բողոքի կամ բողոք-պահանջի ներկայացում, և Բանկի դերակատարումը սահմանափակվում է համապատասխան խնդրի կարգավորմանը միջնորդությամբ և օժանդակությամբ:

6.6 Եթե բողոքարկման գործընթացի արդյունքում պարզվում է, որ գործարքը կատարվել է Քարտապանի կողմից կամ Քարտապանի կողմից քարտի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, Քարտապանից գանձվում է Բանկի սակագներով սահմանված վճար:

6.7 Բողոքարկման հայտի պատասխանը Բանկը Քարտապանին տրամադրում է հետևյալ ժամկետներում՝

ա. ArCa վճարահաշվարկային համակարգում կատարված գործարքների դեպքում՝ հայտի ստացման օրվանից 40 (քառասուն) օրվա ընթացքում,

բ. միջազգային վճարահաշվարկային համակարգերում կատարված գործարքների դեպքում՝ հայտի ստացման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում,

գ. Բանկի բանկոմատներով կատարված կանխիկ գումարի մուտքագրման կամ ելքագրման գործարքների բողոքարկման դեպքում (եթե բանկոմատը չի տրամադրել կանխիկ գումարը, սակայն այն նվազեցվել է քարտային հաշվից, կամ Քարտապանը մուտքագրել է կանխիկ գումար, սակայն քարտային մնացորդը չի ավելացել) հայտի ստացման օրվանից 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

6.8 Բանկը պատասխանատվություն չի կրում բանկոմատի, կանխիկացման, առևտրի/սպասարկման կետի կամ սարքավորման կողմից քարտի սպասարկումը մերժելու կամ դրանց աշխատանքի խափանման հետևանքով Քարտապանին ուղղակի կամ անուղղակի հասցված վնասի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պատասխանատվությունն ուղղակի սահմանված է օրենքով, և երբ մասնավորապես միաժամանակ առկա են հետևյալ պայմանները.

ա. առկա է Բանկի մեղքը,

բ. խափանումը/չսպասարկումը տեղի է ունեցել Բանկի աշխատանքային ժամերին,

գ. հաճախորդն այցելել է Բանկի գլխամասային գրասենյակ և/կամ որևէ մասնաճյուղ,

սակայն վերջիններս չեն տրամադրել քարտում առկա գումարը կամ պահանջվող մասը կանխիկ եղանակով:

Ընդ որում, Բանկի պատասխանատվությունը սահմանափակվում է բացառապես Քարտապանին պատճառված իրական (ուղղակի) վնասի չափով:

6.9 Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Քարտապանի կրած այն հնարավոր վնասների համար, որոնք կարող են առաջանալ գումարը Քարտապանի քարտին ժամանակային խզումով կամ ուշացումով հասանելի դառնալու կամ ուշացումով ակտիվանալու համար: Մասնավորապես՝ տեխնիկական խնդիրների պատճառով, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը գործարքների գումարները կարող են քարտին հասանելի դառնալ սահմանված ժամկետներից ավելի ուշ:

7.1 Քարտի փակման դեպքում (վաղաժամկետ կամ քարտի գործողության ժամկետի ավարտից հետո) Քարտապանը պետք է քարտը վերադարձնի Բանկ: Եթե ինչ-որ պատճառով Քարտապանը չի կարող վերադարձնել քարտը, և այն գտնվում է իր մոտ, ապա Քարտապանը պետք է ոչնչացնի քարտը` կտրելով մասերի մագնիսական երիզի և չիպի երկայնքով: Բանկը պատասխանատվություն չի կրում քարտը չվերադարձնելու հետևանքով քարտով իրականացված գործարքների համար:

7.2 Բանկն իրավասու է սույն Պայմաններով և Բանկի կողմից հաստատված ներքին իրավական ակտերով սահմանված կարգով միակողմանիորեն դադարեցնել քարտի գործողությունը (փակել քարտը) և փակել քարտային հաշիվը հետևյալ դեպքերում՝

ա. եթե Քարտապանն ունի քարտի հետ կապված Բանկի նկատմամբ չմարված պարտավորություններ, որոնք արտացոլող քաղվածքը Քարտապանի կողմից ստանալու օրվանից անցել է 30 (երեսուն) օր և ավել,

բ. եթե Քարտապանն ունի Բանկի նկատմամբ այլ չմարված պարտավություններ,

գ. Քարտապանի մահվան, սնանկության դեպքերում` այդպիսի փաստերի մասին պատշաճ/հիմնավոր ծանուցման հիման վրա,

դ. Պայմաններով, Բանկի հիմնական պայմաններով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

7.3 Քարտը փակելիս այդ քարտի բոլոր հավելյալ քարտերը ևս փակվում են:

7.4 Քարտի փակման դեպքում Քարտապանը պետք է քարտը, ինչպես նաև քարտային փաթեթը (առկայության դեպքում) վերադարձնի Բանկ:

7.5 Բանկի նախաձեռնությամբ քարտը փակելու դեպքում Բանկը կարող է պահանջել Քարտապանից մարել քարտի հետ կապված Բանկի նկատմամբ բոլոր պարտավորությունները:

7.6 Քարտապանը կարող է միակողմանիորեն դադարեցնել քարտի գործողությունը և փակել քարտային հաշիվը՝ այդ մասին նախապես գրավոր ծանուցելով Բանկին և մարելով քարտի հետ կապված Բանկի նկատմամբ ունեցած պարտավորություններն ամբողջությամբ:

7.7 Հավելյալ քարտը կարող է փակվել ինչպես Հիմնական քարտապանի, այնպես էլ Հավելյալ քարտապանի կողմից:

7.8 Քարտի և (կամ) քարտային փաթեթի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում գանձված սպասարկման վճարը չի վերադարձվում:

7.9 Քարտի փակումը չի դադարեցնում քարտի հետ կապված Քարտապանի՝ Բանկի նկատմամբ ձևավորված պարտավորությունները՝ ներառյալ հաշվարկված տոկոսները և տուժանքները:

7.10 Քարտապանը պարտավոր է մարել նաև քարտով կատարված այն գործարքների արդյունքում ձևավորված պարտավորությունները, որոնք կատարվել են նախքան քարտի փակումը, սակայն վճարման համար Բանկ են ներկայացվել քարտի փակումից հետո:

7.11 Քարտի փակումից հետո 3 (երեք) աշխատանքային օր հետո քարտով կատարված բոլոր գործարքների ձևակերպումից հետո քարտին դրական մնացորդի առկայության դեպքում Բանկը փոխանցում է մնացորդի գումարը Քարտապանի՝ Բանկում ունեցած այլ հաշվին ստորև նշված հերթականությամբ՝ ըստ հաշվի առկայության՝

ա. նույն արժույթով ընթացիկ հաշվին,

բ. նույն արժույթով այլ քարտային հաշվին,

գ. ՀՀ դրամով ընթացիկ հաշվին,

դ. ՀՀ դրամով այլ քարտային հաշվին,

ե. այլ արտարժույթային ընթացիկ հաշվին,

զ. այլ արտարժույթային քարտային հաշվին:

Իսկ եթե Քարտապանը Բանկում այլ հաշիվ չունի, ապա քարտային հաշվի հետագա սպասարկումն իրականացվում է՝ համաձայն Բանկի ընթացիկ հաշիվների սպասարկման համար սահմանված սակագների, և հաշիվը փակվում է, երբ հաշվի մնացորդը զրոյանում է: