1.1 Քարտով, ինչպես նաև առկայության դեպքում՝ հավելյալ քարտ(եր)ով կատարվող գործարքների համար միջոցների շրջանառությունը ապահովելու նպատակով Բանկը վարում է քարտային հաշիվ: Քարտային հաշիվը բացվում է Հիմնական քարտապանի անունով` հիմք ընդունելով հաճախորդի և Բանկի միջև կնքված հայտ-պայմանագիրը:

1.2 Քարտային հաշիվը բացվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով:

1.3 Քարտի գործողության ժամկետը և տեսակը սահմանվում է` ըստ հետևյալի.

ArCa Classic/ ArCa Carrefour Smile card

Cirrus Maestro/ Visa Electron*/ArCa Mir

Visa Electron ստիկեր

MasterCard Standard/ Visa Classic

MasterCard Gold/ Visa Gold

MasterCard Platinum/ Visa Platinum

Visa Infinite

2 տարի

4 տարի

2 տարի

4 տարի

4 տարի

4 տարի

4 տարի

Ժապավեն

Չիպ/Ժապավեն

Անհպում

Չիպ/Ժապավեն

Չիպ/Ժապավեն

Չիպ/Ժապավեն

Չիպ/Ժապավեն

 

*Տարածվում է գործող քարտերի վրա: VISA Electron և Cirrus Maestro քարտեր չեն տրամադրվում:

1.4 Յուրաքանչյուր քարտատեսակի ներքո թողարկվող Հավելյալ քարտերի ժամկետները սահմանվում են այդ քարտատեսակի համար վերը նշված աղյուսակին համապատասխան:

1.5 Քարտապանը (բացառությամբ Նվեր և բիզնես քարտերի քարտապանների) հանդիսանում է Այո (AYO) ծրագրի (այսուհետ` Ծրագիր) մասնակից, որի շրջանակներում իրականացվում է Ծրագրի գործընկեր կազմակերպությունների առևտրային և սպասարկման կետերում կատարված անկանխիկ վճարումների դիմաց հետվճար (վճարված գումարի մասնակի վերադարձ): Ծրագիրն իրականացվում է «Բեստ Քարդ» ՍՊԸ կողմից` համաձայն «AYO ծրագրին մասնակցության պայմանների», որը հասանելի է նաև «Բեստ Քարդ» ՍՊԸ կայքէջում (www.ayocard.am):

1.6 Նոր պատվիրված և վերաթողարկված քարտի և PIN կոդի տրամադրման գործընթացը (եթե վերջինս ենթակա չէ ձևավորման OTP-ի կիրառմամբ) կազմակերպվում է քարտի պատվիրման/վերաթողարկման հայտը Քարտապանի կողմից Բանկ ներկայացնելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում՝ Բանկի Գլխամասային գրասենյակի կամ Երևանյան որևէ մասնաճյուղի տարածքում տրամադրելու դեպքում, 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում՝ Երևան քաղաքից դուրս գտնվող տարածքներում տրամադրելու դեպքում: Քարտը և PIN կոդը առաքման եղանակով տրամադրելու դեպքում առաքման ժամկետը պայմանավորված է առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների պայմաններով:

1.7 OTP-ն Քարտապանի կողմից Բանկին գրավոր ձևով տրամադրված բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրությամբ ուղարկվող մեկանգամյա գաղտնաբառ է, որը կիրառվում է Քարտապանի կողմից քարտի PIN կոդը ստեղծելու և քարտն ակտիվացնելու նպատակով: PIN կոդը կարող է սահմանվել քարտը սպասարկող վճարահաշվարկային համակարգի մասնակից հանդիսացող բանկի բանկոմատի միջոցով, եթե տվյալ բանկոմատը հագեցած է համապատասխան տեխնիկածրագրային լուծումներով:

1.8 Քարտը և PIN կոդը Քարտապանին տրամադրվում են Բանկի և Քարտապանի միջև նախապես համաձայնեցված եղանակով: Վերաթողարկված Քարտերի դեպքում Քարտը և PIN կոդը Քարտապանին տրամադրվում են Բանկի և Քարտապանի միջև նախկինում համաձայնեցված եղանակով, եթե Քարտապանը Բանկին չի ներկայացրել Բանկի կողմից սահմանված ձևանմուշով համապատասխան այլ հանձնարարական:

Քարտը և PIN կոդը Քարտապանին տրամադրվում են առանձին՝ փակ ծրարներով, բացառությամբ OTP կիրառմամբ PIN կոդի ձևավորման դեպքի, որի պարագայում PIN կոդը, քարտը ստանալուց հետո, սահմանվում է Քարտապանի կողմից: Քարտի պատվիրման կամ քարտի վերաթողարկման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում քարտը Քարտապանի կողմից չստանալու դեպքում Բանկն իրավասու է փակել և ոչնչացնել քարտը:

1.9 PIN կոդը Քարտապանի կողմից սահմանվելու դեպքում OTP-ն կարճ հաղորդագրությամբ ուղարկվում է Քարտապանի` Բանկին նախօրոք գրավոր տրամադրված բջջային հեռախոսահամարին Քարտապանի կողմից Բանկոմատի միջոցով քարտն ակտիվացնելու համապատասխան հրահանգները կատարելու գործընթացում: Ստացված OTP-ն Քարտապանի կողմից պետք է մուտքագրվի Բանկոմատի համապատասխան դաշտում, որից հետո Քարտապանը կարող է ինքնուրույն սահմանել PIN կոդը: Քարտապանի կողմից որպես քարտի PIN կոդի ստացման նախընտրելի եղանակ OTP-ի կիրառման տարբերակը ընտրվելու պարագայում տվյալ քարտի PIN կոդի ստացման նախընտրելի եղանակը չի կարող փոփոխվել:

1.10 Քարտապանը կարող է Քարտի գործողության ընթացքում իր հայեցողությամբ փոխել PIN կոդը` համապատասխան հնարավորությամբ բանկոմատի միջոցով: PIN կոդի փոփոխման համար անհրաժեշտ է մուտքագրել գործող և նոր PIN կոդերը: PIN կոդը փոխելիս անհրաժեշտ է հետևել Բանկի կողմից սահմանված անվտանգության կանոններին, որոնք հրապարակվում են Բանկի կայքում կամ ծանուցվում են Քարտապանին: PIN կոդը մոռանալու դեպքում Քարտապանը կարող է Բանկի կողմից սահմանված ձևանմուշով համապատասխան հանձնարարական ներկայացնելու միջոցով OTP-ի կիրառմամբ ինքնուրույն սահմանել նոր PIN կոդ կամ վերաթողարկել քարտը՝ համաձայն Բանկի սակագների:

1.11 Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո քարտը Բանկի կողմից վերաթողարկվում է Բանկում այդ պահին գործող սակագների և պայմանների համաձայն, բացառությամբ եթե քարտի գործողության ժամկետի ավարտից առնվազն 10 (տասը) օր առաջ Քարտապանը գրավոր տեղեկացրել է Բանկին քարտից հրաժարվելու մասին, քարտը բլոկավորված է, Քարտապանը ունի քարտի հետ կապված Բանկի նկատմամբ չմարված պարտավորություններ, կամ Բանկը որոշում է կայացրել չվերաթողարկել քարտը:

1.12 Քարտն ակտիվացվում է հետևյալ ժամկետներում և կարգով՝

2.1 Քարտով իրականացվում են հետևյալ տեսակի գործարքները, եթե առանձին տեսակի քարտերի համար Բանկի կողմից սահմանված պայմաններով, սակագներով և (կամ) պայմանագրերով սահմանափակումներ նախատեսված չեն՝

2.2 ՀՀ բանկերի բանկոմատների միջոցով կանխիկի ելքագրման մեկ գործարքի գումարը չի կարող գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը:

2.3 Կանխիկի մուտքագրման սարքավորման հնարավորություններն ու սահմանափակումները՝ կապված մուտքագրվող գումարի արժույթի, թղթադրամի արժողության/տեսակի հետ և այլն, սահմանվում են տվյալ սարքավորման սպասարկող կազմակերպության և (կամ) վճարահաշվարկային համակարգի կողմից, և նման տեղեկատվությունը որպես կանոն ներկայացված է այդ սարքավորման վրա:

2.4 Քարտով դրամական միջոցների, այդ թվում՝ վարկային միջոցների շարժը (մուտքագրումներ, ելքագրումներ), կանխիկ և անկանխիկ եղանակով օգտագործումը իրականացվում է համաձայն Վճարային քարտերի սպասարկման պայմանների և ArCa, VISA, MasterCard վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված պայմանների և կանոնների:

3.1 Քարտապանը (Հիմնական քարտապան) կարող է իր քարտին (հիմնական քարտ) կից Բանկից ստանալ հավելյալ քարտ(եր) ինչպես իր համար, այնպես էլ երրորդ անձի համար:

3.2 Հավելյալ քարտը կարող է տարբեր լինել հիմնական քարտի տեսակից, սակայն պետք է քարտի դասով լինի հիմնական քարտին հավասար կամ ավելի ցածր դասի: Հավելյալ քարտը կարող է պատվիրվել անհպում ստիկերի տարբերակով:

3.3 Վարկային քարտին կից տրամադրվում է բացառապես վարկային հավելյալ քարտ:

3.4 Հավելյալ քարտի համար առանձին գաղտնաբառ չի կիրառվում: Հավելյալ քարտով գաղտնաբառի կիրառմամբ նախատեսված գործողություններն իրականացվում են Հիմնական քարտապանի կողմից՝ հիմնական քարտի գաղտնաբառով:

3.5 Հավելյալ քարտը առաքման եղանակով տրամադրելու դեպքում քարտի ակտիվացման նպատակով պետք է կապ հաստատվի Բանկի և Հիմնական քարտապանի միջև քարտի և PIN կոդի ստացումը հաստատելու համար:

3.6 Հավելյալ քարտով կատարվող գործարքները հաշվառվում և արտացոլվում են հիմնական քարտի քարտային հաշվում:

3.7 Հիմնական քարտով և հավելյալ քարտ(եր)ով կատարված գործարքների հանրագումարը չպետք է գերազանցի հիմնական քարտի համար սահմանված վճարային սահմանաչափը:

3.8 Հիմնական քարտապանը յուրաքանչյուր հավելյալ քարտի համար կարող է սահմանել առանձին ամսական վճարային սահմանաչափ:

3.9 Հիմնական և հավելյալ քարտերով իրականացված բոլոր գործարքների արդյունքում Բանկի նկատմամբ ձևավորված պարտավորությունները հանդիսանում են Հիմնական քարտապանի պարտավորությունները:

3.10 Վերաթողարկված հավելյալ քարտը Բանկի կողմից կարող է տրամադրվել Հավելյալ քարտապանին՝ առանց Հիմնական քարտապանին նախապես տեղեկացնելու:

3.11 Հավելյալ քարտապան(ներ)ը պարտավորվում է(են) անհապաղ տեղեկացնել Բանկին Հիմնական քարտապանի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկության դեպքերում և չօգտագործել քարտը նման տեղեկատվություն ունենալու դեպքում:

4.1 Քարտապանն իրավունք չունի փոխանցել քարտը, հայտնել OTP-ն, PIN կոդը, գաղտնաբառը այլ անձանց, գրել PIN կոդը կամ OTP-ն քարտի վրա, ինչպես նաև քարտը և PIN կոդը պահել միասին: Քարտապանը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի քարտը, OTP-ն, PIN կոդը, գաղտնաբառը, քարտի վրա նշված տեղեկատվությունը տեսանելի կամ այլ կերպ հասանելի չլինեն այլ անձանց:

4.2 Արգելվում է ինտերնետ միջավայրում (վիրտուալ առևտրի կետերում) մուտքագրել (հայտնել) PIN կոդը: PIN կոդը հայտնելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել գործարքը, տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:

4.3 Քարտը օգտագործելիս PIN կոդը անհրաժեշտ է հավաքել այնպես, որ տեսանելի չլինի այլ անձանց համար և չտեսագրվի որևէ տեսաձայնագրող սարքի միջոցով:

4.4 Քարտապանը պետք է առավել ուշադիր լինի այն գործարքների մասով, որոնք իրականացվում են ժամանցի և նմանատիպ այլ վայրերում: Խորհուրդ է տրվում քարտը չվստահել այլ անձանց և թույլ չտալ քարտի օգտագործումը Քարտապանի տեսադաշտից դուրս:

4.5 Չի կարելի օգտվել այն բանկոմատներից, կանխիկացման և առևտրի/սպասարման կետերից և սարքավորումներից, որոնք հաճախորդի կարծիքով վստահելի չեն կամ կասկած են առաջացնում, ինչպես նաև եթե դրանց քարտ ընթերցող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին միացված են լրացուցիչ սարքավորումներ, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ կասկածելի իրեր։

4.6 Ինտերնետ միջավայրում քարտով գործարք կատարելիս Քարտապանը պետք է նախապատվություն տա ապահով վճարում նախատեսող կայքերին (secure-payment website): Առցանց խաղատները, բուքմեյքերական գրասենյակները համարվում են առավել ռիսկային:

4.7 Քարտը ստանալուն պես Քարտապանը պարտավոր է անմիջապես ստորագրել քարտի հակառակ կողմի վրա ստորագրության համար նախատեսված հատուկ դաշտում: Քարտի հակառակ կողմում ստորագրության բացակայությունը կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է քարտի սպասարկումը մերժելու և քարտն առգրավելու համար:

4.8 Քարտապանի կողմից քարտի նոր PIN կոդը սահմանելիս նախընտրելի է սահմանել հնարավորինս բարդ գաղտնաբառ: Խորհուրդ է տրվում չօգտագործել իրար հաջորդող կամ կրկնվող թվեր:

4.9 Քարտի, OTP-ի, PIN կոդի, և գաղտնաբառի օգտագործման հետ կապված ամբողջ ռիսկը կրում է Քարտապանը:

4.10 Քարտով գործարքների իրականացման ժամանակ Քարտապանը պետք է մուտքագրի PIN կոդը, եթե գործարքի կատարման համար օգտագործվող սարքավորման միջոցով տվյալ տեսակի քարտով գործարքի իրականացման համար պահանջվում է PIN կոդի մուտքագրում: Ինտերնետ միջավայրում (վիրտուալ առևտրի կետերում) քարտով գործարքների իրականացման ժամանակ PIN կոդի մուտքագրում չի պահանջվում: Անհպում ստիկերների դեպքում մինչև 20,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով օրական առավելագույնը 5 (հինգ) գործարք կատարելու դեպքում PIN կոդի մուտքագրում չի պահանջվում:

4.11 Ինտերնետ միջավայրում քարտի օգտագործման անվտանգությունը բարձրացնելու նպատակով «VBV/Secure code» նշում ունեցող կայքերում գործարքներ կատարելու համար Քարտապանը պետք է մուտքագրի Բանկի կողմից տրամադրվող մեկանգամյա գաղտնաբառը, որը Քարտապանը յուրաքանչյուր անգամ գործարք կատարելիս ստանում է Բանկին նախապես տրամադրված բջջային հեռախոսահամարին ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով: Տեխնիկական կամ Բանկի գործունեությամբ չպայմանավորված որևէ պատճառով SMS հաղորդագրություն չստանալու և դրա արդյունքում գործարքը խափանվելու դեպքում Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

4.12 Քարտի անվտանգությունն ապահովելու նպատակով Քարտապանը իր ցանկությամբ քարտի գործողության ընթացքում ցանկացած պահի կարող է սահմանել քարտով գործարքների սահմանափակումներ՝ ըստ գործարքի տեսակի և (կամ) ըստ գործարքի կատարման աշխարհագրության: Սահմանափակումը կիրառվում է միայն հավաստագրվող գործարքների համար և գործում է Քարտապանի սահմանած ժամանակահատվածում:

4.13 Ելնելով անվտանգության նկատառումներից` Բանկն իրավասու է արգելել կամ սահմանափակել առավել ռիսկային երկրներում քարտի կիրառմամբ գործարքների կատարումը:

4.14 Քարտի անվտանգությունն ապահովելու նպատակով Քարտապանի ցանկությամբ՝ Բանկը Քարտապանին ուղարկում է քարտով կատարված գործարքների մասին SMS հաղորդագրություն Բանկում գործող սակագների համաձայն: Քարտով իրականացված գործարքների մասին SMS հաղորդագրության ծառայությունից օգտվելը զգալիորեն բարձրացնում է Քարտի ապօրինի օգտագործման կանխարգելման հնարավորությունները, քանի որ նման գործարքների մասին հաղորդագրություն ստանալով` Քարտապանը կարող է անհապաղ տեղեկացնել Բանկին և կանխել քարտի հետագա ապօրինի օգտագործումը:

4.15 Քարտով կատարված գործարքի վերաբերյալ SMS հաղորդագրություն ստանալիս Քարտապանը պետք է ստուգի գործարքի գումարը և կարգավիճակը (կատարված, մերժված և այլն): Գործարքի հետ համաձայն չլինելու դեպքում Քարտապանը պարտավոր է անհապաղ տեղեկացնել այդ մասին Բանկին՝ անհրաժեշտության դեպքում բլոկավորելով քարտը:

4.16 Քարտապանը պարտավոր է SMS հաղորդագրության ծառայության, ինչպես նաև բջջային հեռախոսահամարի օգտագործմամբ Բանկի կողմից հասանելի դարձվող այլ ծառայությունների (այդ թվում` USSD ծառայության) համար Բանկում գրանցված Քարտապանի բջջային հեռախոսահամարի փոփոխության դեպքում անմիջապես տեղեկացնել Բանկին: Քարտապանի կողմից բջջային հեռախոսահամարի փոփոխության մասին Բանկին չտեղեկացնելու հետևանքով երրորդ անձանց տեղեկատվության հասանելի դառնալը չի համարվում բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակում: Քարտապանի հեռախոսը երրորդ անձանց հասանելի դառնալու պարագայում դրանում պահվող տվյալները կամ հեռախոսի միջոցով ձեռքբերվող տեղեկատվությունը բացահայտվելու դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում:

4.17 Ամփոփագրում սահմանված կանոնների և պահանջների խախտումով՝ քարտով կատարված գործարքների, ինչպես նաև քարտի, OTP-ի, PIN կոդի, գաղտնաբառի, քարտի վրա նշված տեղեկատվության (քարտի համար, CVV/CVC կոդ, վավերության ժամկետ) օգտագործման, երրորդ անձանց տրամադրման կամ հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի կրած վնասների համար Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

4.18 Բանկը պարտավոր է հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս վերջինիս տրամադրել Վճարային քարտերի սպասարկման պայմանները և օգտագործման կանոնները, որտեղ ներկայացված են քարտի օգտագործման և անվտանգության ամբողջական կանոնները:

5.1 Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում քարտի բլոկավորման համար Քարտապանը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղեկացնել Բանկին կամ ArCa պրոցեսինգային կենտրոնին՝ կապ հաստատելով հետևյալ ցանկացած եղանակով՝

5.2 Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում խորհուրդ է տրվում վերաթողարկել քարտը: Եթե Քարտապանը ցանկանում է շարունակել օգտագործել նման քարտը, ապա պետք է Բանկ ներկայացնի քարտի ապաբլոկավորման դիմում: Այս դեպքում քարտի օգտագործման հետ կապված հնարավոր կորուստների և վնասների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը:

5.3 Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին ստացված տեղեկատվության հիման վրա Բանկը բլոկավորում է քարտը:

5.4 Մինչև քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելը քարտով կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը:

5.5 Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելուց հետո քարտով իրականացված՝ հավաստագրում չպահանջող գործարքների, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը: Առանց հավաստագրման կատարված գործարքների բողոքարկումը հնարավոր դարձնելու համար Քարտապանի համապատասխան դիմումի հիման վրա Բանկը տվյալ վճարահաշվարկային համակարգի կաննոներով սահմանված ժամկետում քարտը ներառում է առաջիկա Stop-ցուցակում՝ համաձայն Բանկի սակագների:

5.6 Քարտապանը պարտավոր է հատուցել քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին չտեղեկացնելու կամ ոչ պատշաճ տեղեկացնելու, ինչպես նաև մինչև Բանկին տեղեկացնելը երրորդ անձանց կողմից քարտի օգտագործման հետևանքով Բանկի կրած ծախսերը, կորուստները և վնասները:

5.7 Քարտի ապօրինի օգտագործման կամ ապօրինի օգտագործման վտանգի մասին տեղեկություններ, կասկած ունենալու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:

6.1 Գործարք կատարելիս PIN կոդը հաջորդաբար 3 (երեք) անգամ սխալ հավաքելու դեպքում քարտը կարող է բլոկավորվել և/կամ առգրավվել: Քարտը կարող է առգրավվել նաև բանկոմատից դուրս գալուց հետո 20 (քսան) վայրկյանի ընթացքում քարտը չվերցնելու դեպքում, ինչպես նաև բանկոմատի տեխնիկական խնդիրների և քարտը վնասված լինելու պատճառով:

6.2 Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ կասեցնել քարտով գործարքների իրականացումը (քարտի բլոկավորում) հետևյալ դեպքերում՝

6.3 Եթե բանկոմատի միջոցով քարտով գործարք կատարելիս քարտը բանկոմատում առգրավվել է, և քարտի առգրավման պատճառի մասին որևէ հաղորդագրություն չի արտացոլվում էկրանին կամ անդորրագրի վրա, Քարտապանը պետք է անմիջապես զանգահարի Բանկ և համոզվի, որ քարտը բլոկավորվել է։ Եթե քարտը չի բլոկավորվել, անհրաժեշտ է անհապաղ բլոկավորել այն։

6.4 Բլոկավորված քարտը Բանկի կողմից ապաբլոկավորվում է Քարտապանի գրավոր հանձնարարականի հիման վրա այն ստանալուց հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ Վճարային քարտերի սպասարկման պայմաններում և Բանկի հիմնական պայմաններում: Բանկի նախաձեռնությամբ բլոկավորված քարտը Բանկի կողմից ապաբլոկավորվում է, երբ վերանում է քարտը բլոկավորելու հիմքը, այն վերանալուց հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն Պայմաններում և Բանկի հիմնական պայմաններում:

7.1 Քարտով իրականացված գործարքների վերաբերյալ առարկություններ կամ անհամաձայնություն ունենալու դեպքում Քարտապանը կարող է Բանկի կողմից սահմանված ձևով Բանկ ներկայացնել գործարքի բողոքարկման հայտ ոչ ուշ, քան քաղվածքի ստացման ամսաթվից 30 (երեսուն) օրվա ընթացքում: Հայտի հետ անհրաժեշտ է ներկայացնել բողոքարկվող գործարքի հետ կապված փաստաթղթերը և Բանկի պահանջով՝ այլ տեղեկություններ կամ փաստաթղթեր:

7.2 Առևտրի/սպասարկման կետում կատարված գործարքի չեղարկումից հետո Քարտապանը կարող է Բանկ ներկայացնել բողոքարկման հայտ, եթե չեղարկված գործարքի գումարը առևտրի/սպասարկման կետի կողմից չի վերադարձվել տվյալ առևտրի/սպասարկման կետի կողմից սահմանված ժամկետում կամ հետևյալ ժամկետում՝

7.3 Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից քարտով կատարված գործարքների համար, սակայն պատրաստ է հնարավորության սահմաններում օժանդակել Քարտապանի կողմից ներկայացված խնդրի կարգավորմանը: Խնդիրը չկարգավորվելու դեպքում Քարտապանը չի ազատվում Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից:

7.4 Առևտրի/սպասարկման կետում իրականացված գործարքի բողոքարկումը չի հանդիսանում Բանկի նկատմամբ բողոքի կամ բողոք-պահանջի ներկայացում, և Բանկի դերակատարումը սահմանափակվում է համապատասխան խնդրի կարգավորմանը միջնորդությամբ և օժանդակությամբ:

7.5 Եթե բողոքարկման գործընթացի արդյունքում պարզվում է, որ գործարքը կատարվել է Քարտապանի կողմից կամ Քարտապանի կողմից քարտի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, Քարտապանից գանձվում է Բանկի սակագներով սահմանված վճար:

7.6 Բողոքարկման հայտի պատասխանը Բանկը Քարտապանին տրամադրում է հետևյալ ժամկետներում՝

7.7 Անհպում վճարման (contactless) եղանակով կատարված գործարքների բողոքարկման դեպքում բանկը հատուցում է քարտապանի հաշվից դեբետագրված միջոցները քարտապանի դիմում-պահանջ ներկայացնելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

7.8 Բանկը պատասխանատվություն չի կրում բանկոմատի, կանխիկացման, առևտրի/սպասարկման կետի կամ սարքավորման կողմից քարտի սպասարկումը մերժելու կամ դրանց աշխատանքի խափանման հետևանքով Քարտապանին ուղղակի կամ անուղղակի հասցված վնասի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պատասխանատվությունն ուղղակի սահմանված է օրենքով, և երբ մասնավորապես միաժամանակ առկա են հետևյալ պայմանները.

Ընդ որում, Բանկի պատասխանատվությունը սահմանափակվում է բացառապես Քարտապանին պատճառված իրական (ուղղակի) վնասի չափով:

7.9 Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Քարտապանի կրած այն հնարավոր վնասների համար, որոնք կարող են առաջանալ գումարը Քարտապանի քարտին ժամանակային խզումով կամ ուշացումով հասանելի դառնալու կամ ուշացումով ակտիվանալու համար: Մասնավորապես՝ տեխնիկական խնդիրների պատճառով, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը գործարքների գումարները կարող են քարտին հասանելի դառնալ սահմանված ժամկետներից ավելի ուշ:

8.1 Քարտի փակման դեպքում (վաղաժամկետ կամ քարտի գործողության ժամկետի ավարտից հետո) Քարտապանը պետք է քարտը ինչպես նաև քարտային փաթեթը (առկայության դեպքում) վերադարձնի Բանկ: Եթե ինչ-որ պատճառով Քարտապանը չի կարող վերադարձնել քարտը, և այն գտնվում է իր մոտ, ապա Քարտապանը պետք է ոչնչացնի քարտը` կտրելով մասերի մագնիսական երիզի և չիպի երկայնքով: Բանկը պատասխանատվություն չի կրում քարտը չվերադարձնելու հետևանքով քարտով իրականացված գործարքների համար:

8.2 Բանկն իրավասու է միակողմանիորեն դադարեցնել քարտի գործողությունը (փակել քարտը) և փակել քարտային հաշիվը հետևյալ դեպքերում՝

8.3 Քարտը փակելիս այդ քարտի բոլոր հավելյալ քարտերը ևս փակվում են:

8.4 Բանկի նախաձեռնությամբ քարտը փակելու դեպքում Բանկը կարող է պահանջել Քարտապանից մարել քարտի հետ կապված Բանկի նկատմամբ բոլոր պարտավորությունները:

8.5 Քարտապանը կարող է միակողմանիորեն դադարեցնել քարտի գործողությունը և փակել քարտային հաշիվը՝ այդ մասին նախապես գրավոր ծանուցելով Բանկին և մարելով քարտի հետ կապված Բանկի նկատմամբ ունեցած պարտավորություններն ամբողջությամբ:

8.6 Հավելյալ քարտը կարող է փակվել ինչպես Հիմնական քարտապանի, այնպես էլ Հավելյալ քարտապանի նախաձեռնությամբ:

8.7 Քարտի և (կամ) քարտային փաթեթի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում գանձված սպասարկման վճարը չի վերադարձվում:

8.8 Քարտի փակումը չի դադարեցնում քարտի հետ կապված Քարտապանի՝ Բանկի նկատմամբ ձևավորված պարտավորությունները՝ ներառյալ հաշվարկված տոկոսները և տուժանքները:

8.9 Քարտապանը պարտավոր է մարել նաև քարտով կատարված այն գործարքների արդյունքում ձևավորված պարտավորությունները, որոնք կատարվել են նախքան քարտի փակումը, սակայն վճարման համար Բանկ են ներկայացվել քարտի փակումից հետո:

8.10 Քարտի փակումից հետո 3 (երեք) աշխատանքային օր հետո քարտով կատարված բոլոր գործարքների ձևակերպումից հետո քարտին դրական մնացորդի առկայության դեպքում Բանկը փոխանցում է մնացորդի գումարը Քարտապանի՝ Բանկում ունեցած այլ հաշվին։

Իսկ եթե Քարտապանը Բանկում այլ հաշիվ չունի, ապա քարտային հաշվի հետագա սպասարկումն իրականացվում է՝ համաձայն Բանկի ընթացիկ հաշիվների սպասարկման համար սահմանված սակագների, և հաշիվը փակվում է, երբ հաշվի մնացորդը զրոյանում է:

9.1 Քարտային հաշիվ բացելիս Բանկի հաճախորդի համար բացվում է ՀՀ դրամով ընթացիկ բանկային հաշիվ:

9.2 ՀՀ դրամով ընթացիկ բանկային հաշվի սպասարկման սակագներին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

9.3 Եթե հաճախորդը քարտից և այլ ծառայություններից օգտվում է իր գործատուի համար Բանկի կողմից սահմանված աշխատավարձային նախագծի ներքո, ապա տվյալ քարտի և մյուս բանկային ծառայությունների վրա տարածվում են տվյալ աշխատավարձային նախագծի համար գործող, այդ թվում` համաձայնեցված կարգով և դեպքերում հետագա փոփոխություններով արտոնյալ պայմանները և սակագները:

9.4 «Քարտերի ապահովագրություն» ծառայության մանրամասները, այդ թվում` ապահովագրական հատուցումների ստացման կարգն ու պայմանները սահմանվում են Բանկի «Քարտերի ապահովագրության պայմաններով»:

9.5 Քարտային հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

9.6 Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում)։

9.7 Քարտային հաշվի բացման համար անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթերին և տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

9.8 Բանկի կողմից կնքված պայմանագրերը, համաձայնագրերը, համագործակցությունները, կամ անդամակցությունները ուղղակի ազդեցություն կարող են ունենալ հաճախորդների հաշիվների բացման և սպասարման վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»)։

9.9 Հաշվի քաղվածքը Բանկը տրամադրում է հաճախորդին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և/կամ Հաճախորդի հետ համաձայնեցված պարբերականությամբ և հաղորդակցման եղանակով: «ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԲԱՆԿԻ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»:

9.10 Քաղվածքը համարվում է Քարտապանի կողմից ընդունված, եթե քաղվածքի ամսաթվից 30 (երեսուն) օրվա ընթացքում Քարտապանը չի ներկայացնում առարկություններ քաղվածքի վերաբերյալ:

9.11 Հաճախորդի` Բանկում ունեցած հաշիվներին առկա միջոցները տնօրինելու Հաճախորդի իրավունքը չի կարող սահմանափակվել, բացառությամբ դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտերի հիման վրա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվում առկա միջոցների նկատմամբ սահմանափակում կիրառվելու (արգելադրվելու), հաշվով գործառնությունները դադարեցվելու դեպքում, ինչպես նաև պայմանագրային հարաբերություններ սահմանող փաստաթղթերով, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

9.12 Առանց հաճախորդի կարգադրության` հաշվում եղած դրամական միջոցները թույլատրվում է բռնագանձել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված գրության/հայտի հիման վրա, ինչպես նաև հաճախորդի հետ կնքված պայմանագրերով սահմանված կարգով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

9.13 Բանկի հեռավար եղանակով սպասարկման պայմանները ներկայացված են Ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմանների 3-րդ ենթաբաժնում:

9.14 Բանկային, այդ թվում քարտային, հաշվում առկա դրամական միջոցների մնացորդի հատուցման երաշխավորող է հանդիսանում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, 0010 Խորենացի 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն):

9.15 Համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական, քարտային կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները համարվում են բանկային ավանդ:

9.16 Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝

Ընդ որում Բանկում առկա բոլոր

9.17 Քարտի այլ դրույթները, որոնք սահմանված չեն սույն տեղեկատվական ամփոփագրում, կարգավորվում են Վճարային քարտերի սպասարկման պայմաններով, Բանկի հիմնական պայմաններով, Բանկի սակագներով, Բանկի և Քարտապանի միջև պայմանագրային հարաբերություններ սահմանող փաստաթղթերով և ՀՀ օրենսդրությամբ, իսկ ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չլինելու դեպքում` գործարար շրջանառության սովորույթներով:

9.18 Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Սպասարկման ցանց։

9.19 Հայտարարություն` ֆիզիկական անձը հնարավորություն ունի ներկայացնելու ֆինանսական կազմակերպության և սպառողի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ կնքել է համաձայնագիր, որը տարածվում է միայն այն պահանջների վրա, որոնց գույքային պահանջի չափը չի գերազանցում 250.000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:

9.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»: Կից հղումը կայքին www.fininfօ.am:

Սակագին

Ստանդարտ

1.     Հաշվի բացման միջնորդավճար* 

 

1.1    ՀՀ դրամով հաշիվներ 

 

1.1.1    ՀՀ քաղաքացի հանդիսացող հաճախորդների համար 

 անվճար 

1.1.2    ՀՀ քաղաքացի չհանդիսացող հաճախորդների համար** 

 5,000 ՀՀ դրամ 

1.2   Արտարժույթով հաշիվներ 

 

1.2.1    Երևան քաղաքում գտնվող Բանկի մասնաճյուղերում 

 1,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հաշվի համար 

1.2.2    Երևան քաղաքից դուրս գտնվող Բանկի մասնաճյուղերում 

 500 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հաշվի համար 

1.2.3    Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ համակարգով բացելու դեպքում

 անվճար

2.    Հաշվի փակում

անվճար

3.    Բանկային հաշվի վարում***

 

3.1  Օրացուցային կիսամյակի ընթացքում հաճախորդի հաշիվներով նվազագույնը 150,000 ՀՀ դրամին համարժեք շրջանառության առկայության կամ հաշիվների միջին օրական մնացորդը 50,000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում

անվճար

3.2  Օրացուցային կիսամյակի ընթացքում հաճախորդի որևէ հաշվով 150,000 ՀՀ դրամից փոքր շրջանառության կամ հաշվի միջին օրական մնացորդը 50,000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում 

1,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի համար

4.  Բանկային հաշվի հեռակա սպասարկման վճարներ****

 

4.1  Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ  համակարգով` հաշիվների քաղվածքներ և գործարքներ դիտելու,  գործարքներ կատարելու իրավունքով.

 

4.1.1   Մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքի օգտագործմամբ

միանվագ 3,000 ՀՀ դրամ`

ներառյալ համակարգ մուտքագրվելու և գործարքներ հաստատելու համար մեկանգամյա ծածկագիր գեներացնող մեկ սարք

4.1.2  Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ 

միանվագ 1,000 ՀՀ դրամ

ներառյալ համակարգ մուտքագրվելու և գործարքներ հաստատելու համար Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման մեկ կոդ

4.1.3   Ծածկագիր գեներացնող սարքի/Ամերիա Թոքենի, տրամադրում (կորցնելու կամ վնասելու դեպքում), սարքի տեսակի փոխարինում 

1,000 ՀՀ դրամ`ներառյալ ԱԱՀ

5.2    Հեռախոս – բանկ ծառայության միջոցով

Միանվագ 5,000 ՀՀ դրամ

5.  Քաղվածքների, տեղեկատվական նյութերի և կրկնօրինակների տրամադրման միջնորդավճար 

 

5.1  Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում

անվճար

5.2  1 տարուց ավել վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում

5,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ

յուրաքանչյուր հաշվի յուրաքանչյուր տարվա քաղվածքի համար

5.3  1 տարուց ավել վաղեմություն ունեցող քաղվածքի կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի ուղարկում հաճախորդի էլեկտրոնային հասցեին առանց դրոշմակնիքի

3,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ յուրաքանչյուր հաշվի յուրաքանչյուր տարվա քաղվածքի համար

5.4     Տեղեկանքների տրամադրում 

 

5.4.1   3 ամիս և ավել հաշվետեր հաճախորդներին

3,000 ՀՀ դրամ`ներառյալ ԱԱՀ

5.4.2   Մինչև 3 ամսվա հաճախորդներին

5,000 ՀՀ դրամ`ներառյալ ԱԱՀ

5.4.3  Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ համակարգով/ Բանկի կայքով պատվիրելու դեպքում*****

1,000 ՀՀ դրամ`ներառյալ ԱԱՀ

5.5    Քաղվածքի առաքում

 

5.5.1  Էլեկտրոնային փոստով

անվճար

5.5.2  Փոստով` ՀՀ տարածքում

Ամսական 1,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ

5.5.3  Փոստով` ՀՀ տարածքից դուրս

համաձայն փոստային ծառայության կողմից ներկայացված ծախսերի

 

* Բանկային ծառայություններից օգտվելիս անհրաժեշտ է բացել ՀՀ դրամով բանկային հաշիվ: Ժամկետային ավանդ ներդնելիս, պարտատոմս ձեռքբերելիս, պահատուփ բացելիս, բրոքերային հաշիվ բացելիս հաշվի բացման միջնորդավճար չի գանձում:

** Միջնորդավճարը գանձվում է միայն առաջին դրամային հաշվի բացման համար:

*** Հաճախորդի որևէ հաշվի շրջանառությունը (այդ թվում քարտային) տարածվում է հաճախորդի մնացած բոլոր հաշիվների վրա (այս դրույթը գործում է միայն միջնորդավճարի գանձման տեսանկյունից): Ընդ որում, եթե հաճախորդը ունի գործող քարտին կից քարտային հաշիվ միայն, ապա միջնորդավճարը չի գանձվում, իսկ փակված քարտին կից քարտային հաշվի դեպքում միջնորդավճարը գանձվում է: Միջնորդավճարը գանձվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում: Նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր հաշիվներով շրջանառության բացակայության դեպքում հաճախորդի հաշվով դեբետագրումը սահմանափակվում է յուրաքանչյուր օրացուցային եռամսյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում: Նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվով շրջանառության բացակայության և մնացորդի զրոյական լինելու դեպքում հաճախորդի հաշիվը փակվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում: Բրոքերային հաշիվների նկատմամբ հաշվի վարման միջնորդավճար չի կիրառվում:

**** Բանկը յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանում է արտարժույթի առք և վաճառքի փոխարժեքներ, որոնք գործում են Բանկի աշխատանքային ժամերին: Հեռակառավարման համակարգերով հաճախորդների սպասարկման ընթացքում աշխատանքային ժամերից դուրս (մինչև ժամը 09:30 և ժամը 17:00-ից հետո), նաև ոչ աշխատանքային օրերին (այդ թվում նաև շաբաթ օրերին) ստացված արտարժույթի փոխանակման հայտերը Բանկի կողմից կարող են մերժվել:

***** Տեղեկանքի հայտը պետք է ներկայացված լինի առնվազն 1 /մեկ/ բանկային օր առաջ:

Ընթացիկ հաշվին կանխիկ միջոցները մուտքագրվում են գումարի ներկայացման պահին, իսկ անկանխիկ միջոցները` թղթակից բանկից հավաստիացնող փաստաթղթերի առկայության դեպքում:

Հաճախորդի կողմից ներկայացված հայտի հիման վրա Բանկը Հաճախորդին տրամադրում է կանխիկ միջոցներ` հետևյալ ժամկետներում և սահմանաչափերով.

Բանկն ընդունում է Հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականը Բանկի կողմից սահմանված գործառնական ժամերի ընթացքում:

Հաճախորդի, այդ թվում` հեռահար կապի միջոցներով ստացված հայտերով` արտարժույթի գործառնությունները, անկախ հայտի ստացման պահից, իրականացվում են Բանկի կողմից գործարքի փաստացի կատարման պահի դրությամբ Բանկի կողմից տվյալ պահին սահմանված փոխարժեքներով և կարգով: Աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին ստացված արտարժույթի փոխանակման, անկանխիկ ոսկու առքուվաճառքի հայտերը Բանկի կողմից կարող են մերժվել:

 

Գրասենյակ

Կանխիկի տրամադրում

առանց նախապես ներկայացված հայտի

Կանխիկի տրամադրում նախապես

ներկայացված հայտի հիման վրա

Պահանջվող կանխիկ գումար

(տրամադրվում է հայտը ներկայացնելու  գործառնական օրվա ընթացքում)

Պահանջվող կանխիկ գումար

Կանխիկ գումարի տրամադրման ժամկետ մինչև 13:00 հայտ ներկայացնելու դեպքում

Կանխիկ գումարի տրամադրման ժամկետ 13:00-ից հետո հայտ ներկայացնելու դեպքում

Կամար մասնաճյուղ/

Գլխամասային գրասենյակ

Մինչև 30 մլն ՀՀ դրամ,

 100,000 ԱՄՆ դոլար,

30,000 եվրո և

1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթ

(մյուս արտարժույթների դեպքում)

30 մլն ՀՀ դրամից,

 100,000 ԱՄՆ դոլարից, 30,000 եվրոյից և

1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթից ավել

(մյուս արտարժույթների դեպքում)

Մինչև 1 գործառնական օրվա ընթացքում

Մինչև 2 գործառնական օրվա ընթացքում

Երևան քաղաքում գտնվող Բանկի մասնաճյուղեր (բացառությամբ Կամար մ/ճ-ի)

Մինչև 20 մլն ՀՀ դրամ,

 25,000 ԱՄՆ դոլար,

15,000 եվրո և

1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթ

(մյուս արտարժույթների դեպքում)

20 մլն ՀՀ դրամից,

25,000 ԱՄՆ դոլարից,  15,000 եվրոյից և

1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթից ավել

(մյուս արտարժույթների դեպքում)

Մինչև 1 գործառնական օրվա ընթացքում

Մինչև 2 գործառնական օրվա ընթացքում

Երևան քաղաքից դուրս գտնվող Բանկի մասնաճյուղեր

Մինչև 10 մլն ՀՀ դրամ,

 20,000 ԱՄՆ դոլար,

10,000 եվրո և

1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթ

(մյուս արտարժույթների դեպքում)

10 մլն ՀՀ դրամից,

20,000 ԱՄՆ դոլարից,  10,000 եվրոյից և

1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթից ավել

(մյուս արտարժույթների դեպքում)

Մինչև 5 գործառնական օրվա ընթացքում

 

   6.  Կանխիկ միջոցների մուտքագրում հաճախորդի հաշվին

 

6.1   ՀՀ դրամ


6.1.1  Վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվին

0.3%, նվազագույնը 5,000 ՀՀ դրամ

6.1.2  Այլ հաճախորդների հաշվին


    6.1.2.1   Մինչև 50,000 ՀՀ դրամը ներառյալ*

500 ՀՀ դրամ

    6.1.2.2  50,000 ՀՀ դրամից ավելի

անվճար

6.2   ԱՄՆ դոլար, եվրո

անվճար

6.3   ՌԴ ռուբլիբրիտանական ֆունտշվեյցարական ֆրանկ և այլ արտարժույթ

համաձայն տվյալ օրվա համար Բանկի կողմից սահմանված դրույքաչափի

7.  Կանխիկի տրամադրում

 

7.1   Հաճախորդի հաշվին կանխիկ մուտքագրված միջոցներից 

անվճար

7.2   Հաճախորդի հաշվին անկանխիկ մուտքագրված միջոցներից

 

    7.2.1   ՀՀ դրամ

 

        7.2.1.1  Երևան քաղաքում գտնվող  Բանկի մասնաճյուղերում 

0.2%, նվազագույնը`500  ՀՀ դրամ

        7.2.1.2  Երևան քաղաքից դուրս գտնվող Բանկի մասնաճյուղերում 

0.1%, նվազագույնը`200 ՀՀ դրամ

    7.2.2   ՌԴ ռուբլի

0.3%, նվազագույնը`1,000 ՀՀ դրամ

    7.2.3  Այլ արտարժույթ

0.5%, նվազագույնը`1,000 ՀՀ դրամ

 

8. Փոխանցումներ** ՀՀ դրամով

 

8.1      Վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվին

0.3%, նվազագույնը 5,000 ՀՀ դրամ

8.2      Այլ փոխանցումներ


    8.2.1      Ներբանկային

անվճար

    8.2.2      ՀՀ բանկեր

 

    8.2.2.1  Հաշվետեր հանդիսացող հաճախորդների համար***

անվճար

    8.2.2.2   Հաշվետեր չհանդիսացող հաճախորդների համար` Երևան քաղաքում գտնվող Բանկի մասնաճյուղերում

0.1%, նվազագույնը` 1,000  ՀՀ դրամ

    8.2.2.3  Հաշվետեր չհանդիսացող հաճախորդների համար` Երևան քաղաքից դուրս գտնվող Բանկի մասնաճյուղերում

0.1%, նվազագույնը` 500  ՀՀ դրամ

 9.  Փոխանցումներ արտարժույթով

 

9.1      Ներբանկային

անվճար

9.2      ՌԴ ռուբլով 

 

9.2.1  Թղթակից և բոլոր միջնորդ բանկերի ծախսերը գանձվում են փոխանցվող գումարից

3,000 ՀՀ դրամ 

9.2.2  Թղթակից և բոլոր միջնորդ բանկերի ծախսերը կրում է բանկը

0.1 %,նվազագույնը`3,000 ՀՀ դրամ,

առավելագույնը`30,000 ՀՀ դրամ

9.3      ԱՄՆ դոլարով, եվրոյով

 

9.3.1  Թղթակից և բոլոր միջնորդ բանկերի ծախսերը գանձվում են փոխանցվող գումարից 

0.1%, նվազագույնը`5,000 ՀՀ դրամ,

առավելագույնը`2,000 ՀՀ դրամ

9.3.2    Թղթակից բանկի ծախսերը կրում է բանկը, իսկ առկայության դեպքում բոլոր միջնորդ բանկերի ծախսերը գանձվում են փոխանցվող գումարից 

 

9.3.2.1     Վճարման հանձնարարականը թղթային ներկայացնելու դեպքում

0.15%, նվազագույնը` 7,500 ՀՀ դրամ,

առավելագույնը` 50,000 ՀՀ դրամ

9.3.2.2     Վճարման հանձնարարականը Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ բանկինգ համակարգով ներկայացնելու դեպքում

0.1%, նվազագույնը` 6,000 ՀՀ դրամ,

առավելագույնը` 50,000 ՀՀ դրամ

9.4       Թղթակից և բոլոր միջնորդ բանկերի ծախսերը կրում է բանկը 

1.6.2 կետով սահմանված միջնորդավճար + 

10,000 ՀՀ դրամ

9.5      Բանկի կողմից գնանշվող այլ արտարժույթներով

 

9.5.1    Թղթակից և բոլոր միջնորդ բանկերի ծախսերը գանձվում են փոխանցվող գումարից 

0.1%, նվազագույնը`5,000 ՀՀ դրամ,

առավելագույնը`12,000 ՀՀ դրամ

9.5.2    Թղթակից բանկի ծախսերը կրում է բանկը, իսկ առկայության դեպքում բոլոր միջնորդ բանկերի ծախսերը հետագայում փոխհատուցվում են հաճախորդին կողմից

 

9.5.2.1     Վճարման հանձնարարականը թղթային ներկայացնելու դեպքում

0.15%, նվազագույնը` 12,000 ՀՀ դրամ,

առավելագույնը` 50,000 ՀՀ դրամ

9.5.2.2     Վճարման հանձնարարականը Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ բանկինգ համակարգով ներկայացնելու դեպքում

0.1%, նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ,

առավելագույնը` 50,000 ՀՀ դրամ

9.6      Բանկում չգնանշվող արժույթներով գումարի փոխանցում****

0.2%, նվազագույնը` 20,000 ՀՀ դրամ,

առավելագույնը` 100,000 ՀՀ դրամ


 

 

Բացառությամբ ստորև նշված դեպքերի, որոնց պարագայում հաշվին կանխիկ միջոցների մուտքագրման դեպքում միջնորդավճար չի գանձվում.

** Բանկը թղթային եղանակով և հեռակառավարման համակարգերով վճարման հանձնարարականները ընդունում և փոխանցում է համաձայն ստորև սահմանված ժամանակացույցի` հաճախորդի հաշվին փոխանցման ենթակա գումարի փաստացի առկայության պարագայում.

 

 

Թղթային եղանակով ներկայացվող վճարման հանձնարարականներ

Բանկ-Հաճախորդ/Ինտերնետ-Բանկինգ/ Մոբայլ բանկինգ համակարգերով ներկայացվող վճարման հանձնարարականներ

Հեռախոս – բանկ ծառայության միջոցով ներկայացվող վճարման հանձնարարականներ (բացառությամբ ներբանկային փոխանցումների)

Ընդունում

Փոխանցում

Ընդունում

Փոխանցում

Ընդունում

Փոխանցում

Ընդունում

Փոխանցում

ՀՀ դրամ

Մինչև ժամը 13:00

Նույն բանկային օրը

Ժամը 13:00-ից հետո

Հաջորդ բանկային օրը

Մինչև ժամը 14:00

Նույն բանկային օրը

Ժամը 14:00-ից հետո

Հաջորդ բանկային օրը

ԱՄՆ դոլար

Մինչև ժամը 16:00

Նույն բանկային օրը

Ժամը 16:00-ից հետո

Հաջորդ բանկային օրը

Մինչև ժամը 17:00

Նույն բանկային օրը

Ժամը 17:00-ից հետո

Հաջորդ բանկային օրը

Այլ արտարժույթ

Մինչև ժամը 15:00

Նույն բանկային օրը

Ժամը 15:00-ից հետո

Հաջորդ բանկային օրը

Մինչև ժամը 16:00

Նույն բանկային օրը

Ժամը 16:00-ից հետո

Հաջորդ բանկային օրը

 

*** Ժամը 13:00-ից մինչ 15:00-ը թղթային եղանակով ներկայացված 50 մլն դրամը չգերազանցող վճարման հանձնարարականների (14:00-ից մինչև 15:15-ը էլեկտրոնային վճարման հանձնարարականների դեպքում) հիման վրա նույն բանկային օրը փոխանցում կատարելու համար գանձվում է 10,000 ՀՀ դրամ միջնորդավճար` յուրաքանչյուր վճարման հանձարականի համար:

**** Փոխանցումը կատարվում է ԱՄՆ դոլարով, իսկ ստացողի հաշվին մուտքագրվում է հաճախորդի նախընտրած արտարժույթով: