1.1 Բանկը տրամադրում է միայն ակտիվացում պահանջող նվեր քարտեր:

1.2 Նվեր քարտի վրա չի նշվում քարտապանի անունը և ազգանունը:

1.3 Նվեր քարտը ենթակա չէ օգտագործման ինտերնետ միջավայրում, այսինքն նվեր քարտի համար փակ է ինտերնետ բանկի հասանելիությունը:

1.4 Բանկը ակտիվացնում է նվեր քարտը նվիրառուի հանձնարարությամբ` Բանկի կողմից վերջինիս նույնականացնելուց և վերջինիս կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելուց հետո:

1.5 Նվեր քարտի հայտը Բանկ ներկայացնելուց հետո նվեր քարտը Բանկի տարածքում ցպահանջ պահվում է 30 օր: Նշված ժամկետում նվեր քարտը չստանալու դեպքում հայտը համարվում է չեղարկված, և գումարը հետ է փոխանցվում նվիրատուի կողմից հայտում նշված հաշվեհամարին, և վճարված միջնորդավճարները չեն վերադարձվում:

1.6 Նվեր քարտը ենթակա չէ վերաթողարկման:

1.7 Նվեր քարտի գումարը հնարավոր է օգտագործել բացառապես քարտի օգտագործմամբ: Նվեր քարտը չի կարող օգտագործվել ինտերնետ միջավայրում գործարքներ կատարելու համար:

1.8 Նվեր քարտի կորստի, գործողության ժամկետի ավարտի, վնասման, PIN-ը մոռանալու, բանկոմատում առգրավման, ինչպես նաև քարտի հետ կապված այլ խնդիրների առկայության դեպքում Բանկ կարող է դիմել նվիրառուն, իսկ եթե նվեր քարտը դեռ չի ակտիվացվել, ապա՝ նվիրատուն:

1.9 Նվեր քարտի կորստի, գործողության ժամկետի ավարտի, վնասման, PIN-ը մոռանալու դեպքերում քարտին առկա գումարը Բանկը վճարում է հաճախորդին` գանձելով սույն Պայմաններով սահմանված միջնորդավճարները:

1.10 Նվեր քարտի կորստի կամ դրա անօրինական օգտագործման արդյունքում/այդ թվում երրորդ անձանց կողմից քարտի օգտագործման դեպքում/ առաջացած բոլոր հետևանքների ռիսկերը կրում է նվիրառուն, իսկ եթե նվեր քարտը դեռ չի ակտիվացվել, ապա՝ նվիրատուն:

1.11 Նվեր քարտի գործողության ժամկետի ավարտից հետո նվեր քարտը փակվում է:

1.12 Նվեր քարտի փակումից հետո քարտին առկա դրական մնացորդի փոխանցումը կատարվում է համաձայն նվիրառուի հանձնարարականի, իսկ եթե նվեր քարտը դեռ չի ակտիվացվել, ապա՝ համաձայն նվիրատուի հանձնարարականի՝ գանձելով Բանկի սակագներով սահմանված միջնորդավճարը:

1.13 Եթե դրական մնացորդի փոխանցման համար անհրաժշետ տեղեկատվություն չի տրամադրվել հաճախորդի կողմից ապա Նվեր քարտի փակումից հետո քարտին դրական մնացորդի առկայության դեպքում քարտային հաշիվը սպասարկվում է համաձայն «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմանների» և «Ամերիաբանկ ՓԲԸ Վճարային քարտերի սպասարկման պայմանների և օգտագործման կանոնների»:

1.14 Սույն Պայմանները գործում են ի լրումն «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմանների» և «Ամերիաբանկ ՓԲԸ Վճարային քարտերի սպասարկման պայմանների և օգտագործման կանոնների»:

1.15 Քարտի գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի:

2.1 Անձը հաստատող փաստաթուղթ

2.2 Հանրային ծառայությունների համարանիշ (կիրառելի չէ ոչ ռեզիդենտների համար): Եթե նվիրատուն չի ցանկանում հաշիվ բացել Բանկում, հանրային ծառայությունների համարանիշը չի պահանջվում:

3.1 Նվեր քարտի տրամադրման հայտ-պայմանագիր (նվիրատուի կողմից),

3.2 Նվեր քարտի ակտիվացման հայտ-պայմանագիր (նվիրառուի կողմից):